26.11.2024
Իտալիան պահպանել է Ադրբեջանից նավթի գնորդների շրջանում առաջնությունը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել 2020-ին

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցությունը, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի 2020 թվականի առաջին կեսին, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով քաջատեղյակ կառավարական աղբյուրին։


Նրա խոսքով՝ մինչեւ Նոր տարի չվերթերը վերականգնել թույլ չի տալիս քաղաքական ճգնաժամը հանրապետությունում, որը տեղի է ունենում մայրաքաղաքում զանգվածային հանրահավաքների ֆոնին։


Ինչպես «Իզվեստիա»-ին ասել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Թբիլիսին միանշանակ կողջունի թռիչքների վերականգնումը երկրների միջեւ, եթե նման որոշում ընդունվի։