26.03.2026
Ռուս խաղաղապահների համար ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել Ղարաբաղում
01.03.2021
Ռուս խաղաղապահների համար ևս չորս մոդուլային քաղաք է կառուցվել Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից կառուցվել եւ շահագործման է հանձնվել եւս չորս բլոկա-մոդուլային քաղաք Ստեփանակերտ եւ Մարտունի բնակավայրերում: Այս մասին մարտի 1-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Այսօրվա դրությամբ արդեն 8 ավան է կառուցվել խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար։ Մոդուլային քաղաքների կառուցումը թույլ է տալիս ստեղծել անձնակազմի համար հարմարավետ կենսապայմաններ և հրաժարվել դաշտային սննդի կետերից, բաղնիք-լվացքատներից, դաշտային պահեստներից: Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում): Բնակատեղերը համալրված են կահույքով (մահճակալներ, կաբինետներում, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, լոգախցիկներ), ինչպես նաեւ կենցաղային տեխնիկայի (սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ): Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, Մառան, ճաշարան, ինչպես նաեւ մթերային պահեստ: Ավանները պատրաստված են մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ ԳՕՍՏ-ի պահանջներին եւ տեխնիկական պայմաններին համապատասխան, համապատասխանում են զորքերի տեղակայման անմիջական վայրում զինծառայողների հարմարավետ բնակության համար սահմանված բոլոր նորմերին եւ պահանջներին: