23.11.2024
Թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները Շուռնուխի ֆերմերից անասուններ են գողացել. Զոհրաբյանը դիմել է Մուրադովին

Ադրբեջանցիները նախորդ ուրբաթ գյուղացի Գավրուշ Հակոբյանից 13 կով են գողացել։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխ-Կապան ճանապարհից 500 մետր հեռավորության վրա։ Ադրբեջանցիները ուրբաթ օրը նրանից գողացել են 13 կով և առևանգել Սեյթազ գյուղ։ Ֆերմերի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է կենդանիների հետքերով եւ հասել գյուղ, որտեղ նրան խոստացել են վերադարձնել անասունները, բայց դա չեն արել։ Մարզպետարանում քաղաքացուն խորհուրդ են տվել «տեղում նստել» եւ ոչինչ չձեռնարկել, քանի որ ռուս խաղաղապահները տեղեկացված են այդ միջադեպի մասին: Այդ ֆերման Հակոբյանի մեծ ընտանիքի վաստակի միակ աղբյուրն է», – գրել է նա։


Ընդ որում, նա հույս է հայտնել, որ Սյունիքի մարզպետը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Հակոբյանի ընտանիքին օգնելու համար:


Սակայն, քանի որ, պատգամավորի խոսքով, առանձնապես չարժե պաշտոնյաների հույս ունենալ, նա նաեւ դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին: