Այս րոպեներին քաղաքացի Գրիգոր Քեթցյանը հանուն փրկության ակցիա է իրականացնում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատել հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում: Նա նաև դիմել է մոսկվայաբնակ հայրնակիցներին կոչով՝ նշելով, որ հրավիրում է հերթափոխող կամավորների, ովքեր, կարևորելով ռազմագերիների ազատությունը, պատրաստ են հաղթահարել ցուրտն ու սովը և իրականացնել փրկության ակցիաներ: Քեթցյանը տեղեկացրել է, որ վաղը ակցիաները երեք հասցեներով են լինելու՝ ԱԳՆ Նախարարության, ՀՀ և Ադրբեջանի դեսպանությունների մոտ: