Վրաստանում ահագնանում է համաճարակային իրավիճակը. Գամկրելիձե
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերման ամենօրյա ցուցանիշը ցույց է տալիս, որ երկրում համավարակային իրավիճակը վատթարանում է: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ցավոք, երկրում համաճարակային իրավիճակը վատանում է։ Հիվանդության ցուցանիշը, որը բավականին լավ դինամիկա է ունեցել, վերջին երկու շաբաթվա ընթացքում փոքր է եղել, սակայն վատթարացման միտում է նկատվում: Հատկապես այսօր, ուշագրավ ցուցանիշ է բացահայտված նոր դեպքերի թիվը։
Իհարկե, նշված ցուցանիշներն ու համաճարակային իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեինք հունվար-փետրվարին, բայց վերջին երկու շաբաթներին վատացման նշաններ եւ միտումներ հայտնվեցին: Մենք կրկին կրկնում ենք այն, ինչ մենք արել ենք օգոստոսին, հավատացել ենք, որ հաղթել ենք կորոնավիրուսային վարակը։ Դա կարող է հանգեցնել ցավալի արդյունքի», – ասել է նա։
Գամկրելիձեի խոսքով՝ երկրում հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է ուժեղացնել: