«Супер Мушак» ինքնաթիռների ընտրությունն Ադրբեջանի զինուժի կողմից իրականացվել է ինքնաթիռի հնարավորությունների և ներուժի խորը ուսումնասիրություններից հետո։ Ինքնաթիռը լայն միջազգային ճանաչում է ստացել։ Այդ մասին հայտարարել է պակիստանցի ռազմական փորձագետ Կայզեր Տուֆայլը, փոխանցում է azeri.today–ը։Նրա խոսքով, այդ ինքնաթիռը գտնվում է 9 երկրի օդուժի տրամադրության տակ, այդ թվում Պակիստանի։««Супер Мушак»–ը շատ հարմար է օդաչուների նախնական պատրաստության համար։Շասին թույլ է տալիս իրականացնել տարբեր բարդության վայրէջքներ»,- նշել է նա։Ըստ նրա, Պակիստանն Ադրբեջանին կտրամադրի նաև լոգիստիկ աջակցություն։