ԱՊՀ երկրներն ունեն խոշոր ու փոխշահավետ ծրագրերի իրականացման ներուժ. Պուտին
ԱՊՀ երկրներն ունեն բոլոր հնարավորությունները նոր խոշոր ու փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Այս մասին հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով, գագաթաժողովի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսական թեմատիկային, առեւտրա-տնտեսական կապերի խորացմանը եւ ապրանքների ու ծառայությունների անխոչընդոտ տեղաշաչժվելու հարցերին: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները նոր խոշոր ու փոխշահավետ ծրագրերի իրականացման համար», - ասել է նա:
Պուտինի խոսքով, նախանշվելու է նաեւ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա ամրապնդաման ուղին եւ կարծիքներ են փոխանակվելու այդ կառույցի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Բայց այդ, նկատել է Պուտինը, նախատեսվում է հաստատել հումանիտար ոլորտում մի շարք կարեւոր որոշումներ, որոնք նպաստելու են ԱՊՀ երկրների ժողովրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաեւ գիտության ու կրթության ոլորտում կապերի ամրապնդմանը: