Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:«Բոլոր թեմաներից, որ պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարց է, որ մեզ համար դարձել է խնդիր»,- ասել է Նազարբաևը:Իր հերթին Պուտինն ասել է, որ հարցերի շրջանակը մեծ է` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն.«Կան և խնդրահարույց հարցեր, որոնց մասին նշեցիք»,- ընդգծելէ ՌԴ նախագահը: