30.01.2026
Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Բուրջանաձե
26.07.2018
Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Բուրջանաձե

Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա համապատասխանում է իր ազգային շահերին։ Այս մասին մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ և ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։ «Դիվանագիտական հարաբերությունների խզումը սխալ էր։ Դրանց բացակայությունը բարդացնում է բանակցային գործընթացը և հարաբերությունների բարելավումը։ Գլխավոր խոչընդոտը Վրաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ անմիջական երկխոսություն վարելուն պատրաստ չլինելն է»,-ասել է Բուրջանաձեն։ Նա ասել է, որ Վրաստանի իշխանությունները վախենում են արևմտյան գործընկերների արձագանքից և նրանից, որ իրենց ռուսամետ կկոչեն։ «Կառավարությունում և խորհրդարանում առկա գործող իսթեբլիշմենթը չի կարելի անկախ ուժ համարել։ Առանց ԱՄՆ դեսպանատանը հայացք նետելու նրանք բառ անգամ չեն կարող արտաբերել։ Դա խայտառակություն է»,-հավելել է քաղաքական գործիչը։