10.11.2025
Լատվիայի մտավորականությունը կոչ է արել Ադրբեջանին արագացնել գերիների վերադարձը Հայաստան
18.03.2021
Լատվիայի մտավորականությունը կոչ է արել Ադրբեջանին արագացնել գերիների վերադարձը Հայաստան

Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Հայտարարությունում, որը մեջբերում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական էջը Facebook-ում, մասնավորապես, ասված է."Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղ|ում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:• Վիկտորս Ավոտինչ - բանաստեղծ, հրապարակախոս• Ինարա Բելինկայա - գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր• Դանա Բիորկա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն• Ինգունա Ցեպիտե - գրող, հրատարակիչ• Դիանա Դիմզա Դիմմե - նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար• Ինա Դրուվիետե - Լատվիայի համալսարանի մանկավարժ• Անդրիս Ֆրեյբերգս - բեմադրող, մանկավարժ• Լաորիս Գունդարս - սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ• Րաֆի Խարաջանյան - արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր • Ալվիս Հերմանիս - օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն• Նորա Իկստենա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր• Իլզե Յաունալկսնե-Ռեդերե - լրագրող• Վիեստուրս Կայրիշ - ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր• Ռեզիյա Կալնինյա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր• Անդրիս Կալնոզոլս - գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան• Հայկ Կարապետյան - ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր• Ագրիտա Կիոպա - Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր• Մարինա Կոստենեցկայա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր• Պետերիս Կռիլովս - կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ• Ռոլանդս Կրոնլակս - Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ• Մայա Կուլե - բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր• Զիգմարս Լիեպինշ - կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)• Անդրա Մանֆելդե - գրող• Էվիյա Մարտինսոնե - օերային երգիչ• Արթուրս Մասկատս - երգահան• Ագնեսե Մեյերե - լրագրող• Յուրիս Միլլերս - պրոդյուսեր• Յանիս Նորդս - ֆիլմի ռեժիսոր• Կարինե Պարոնյանց - նկարիչ• Կրիստինե Պաստերնակա - հագուստի դիզայներ• Գեորգս Պելեցիս - երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր • Յուրիս Պոշկուս - ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,• Ելենա Պրիվալովա - երգեհոնահար, երաժշտագետ• Այնարս Ռոզե - տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ• Կրիստիանս Ռոզենվալդս - հասարակայնության հետ կապերի մասնագետ• Այնարս Ռուբիկիս - դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար• Դավիս Սիմանիս - ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ• Օյարս Սպարիտիս - ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ• Ինգա Սպրինգե - լրագրող• Անդրիս Սպրուդս - Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն• Բաբկեն Ստեփանյան - նկարիչ• Բայբա Ստրաուտմանե - լրագրող• Ռեյնիս Սուհանովս - բեմադրող, թատրոնի ռեսժիսոր• Օլեգս Շապոշնիկովս - թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն• Անդրեյս Շավրեյս - լրագրող• Գատիս Շմիտս - կինոյի և թատրոնի ռեժիսոր• Խորեն Ստալբե - երգիչ• Լեոնս Տայվանս - Լատվիայի համալսարանի պրոֆեսոր• Սոնորա Վայցե- օպերային երգչուհի• Պետերիս Վասկս - երգահան• Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր• Դացե Վիգանտե - գրող• Մառա Զալիտե - գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ