Այսօր՝ հունվարի 29-ին, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ «Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ»,- ասել է Ավինյանը։ Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։