20.04.2025
Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Չավուշօղլուն կարևորել են ԼՂ շուրջ իրավիճակի կայունացման ջանքերի շարունակումը

Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և Արեւելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ Աքսա մզկիթի համալիրի շրջանում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ:


Այս համատեքստում նախարարները դատապարտել են պաղեստինցիների տեղահանումը իրենց բուն բնակության շրջանից՝ Շեյխ Ջարախ թաղամասից եւ միջազգային միջնորդների «քառյակի»՝ մերձավորարեւելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչների՝ 2021 թվականի մայիսի 8-ի համատեղ հայտարարության ոգով:


Կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են իրադրության հետագա սրմամբ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսում:


Երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն քննարկել են Ռուսաստանից Թուրքիա կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մատակարարման, ինչպես նաև դրա արտադրության կազմակերպման հեռանկարները։


Բացի այդ, կարևորվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Իլհամ Ալիևի ելույթները վտանգում են տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար