Գերմանիան, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանը: Կառավարությունը նման որոշում է կայացրել Պաուլ Էրլիխի ինստիտուտի խորհրդով: Լրատվամիջոցը նշում է, որ Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այդ ահազանգը: