23.11.2024
Մենք գրեթե բոլոր ուղղություններով սպառազինություն ենք ավելացրել. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:


Երկրի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը: