6.02.2026
Իրանի ՊՆ. ԱՄՆ-ը գործում է որպես զինված հանցագործ
31.03.2017
Իրանի ՊՆ. ԱՄՆ-ը գործում է որպես զինված հանցագործ

ԱՄՆ–ի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջո Վոտելը Կոնրրգերսում կիսվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի իր տեսլականով։Նա նշել է, որ ԱՄՆ–ի համար երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում Իրանը։ Ըստ նրա, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի հանգեցրել քաղաքական ուղենիշի փոփոխությանը, փոխանցում է newsru.co.il–ը։Նրա խոսքով, Իրանը գործում է սատելիտների ու կիբերհարձակումների միջոցով։Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից և չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը գործում է որպես զինված հանցագործ: «Ի՞նչ են ամերիկացիներն անում Պարսից ծոցում: Նրանք պետք է հեռանան այդտեղից, որպեսզի տարածաշրջանի երկրների համար անհարմարություններ չստեղծեն»,- ասել է նախարարը: «Ընդունելի՞ է, որ զինված գողը մտնի մեկի տուն՝ սպասելով, որ իր առջև կարմիր գորգ են գցելու»,- նշել է նա: