20.04.2025
ՄԽ հասցեական հայտարարությունը նոր որակ է հաղորդում զինադադարի ռեժիմի պահպանմանը
prev Նախորդ նորություն

Զախարովա՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին. Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան տարակուսանքով է ընդունել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարությունները դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումների պատճառով «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը չեղարկելու վերաբերյալ ՌԴ գերագույն դատարանի որոշման առնչությամբ:


Նա ասել է, որ ուշադրություն են դարձրել ռուսական ներքին քաղաքականության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ելույթին: «Հնչել են մեր երկրում «ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության, բարեփոխումների հայեցակարգի ու միջմշակութային երկխոսության հեռանկարների» մասին խոսքեր: Կարծում ենք՝ նման հայտարարությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ռուսական դատարանի որոշումը որպես Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ» գնահատելը տարօրինակ է թվում»,- ասել է Զախարովան:


Նա նշել է, որ ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին օգտագործում է և հրապարակավ հնչեցնում «հայկական հետքի» մասին մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված վարկածները:


«Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թե ինչպես մեր սեփական երկրում կառուցենք միջէթնիկ հարաբերությունները: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ապահովվում են և պաշտպանվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմաններն ինքնակազմակերպման և ազգային-մշակութային հասարակական միավորումների լիարժեք գործունեության համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով:

Ադրբեջանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները. Նալբանդյանը ԵԽ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար