Իրանն առաջարկել է տարածաշրջանի երկրներին միջանցք կառուցել Պարսից և Սև ծովերի միջև: Այս մասին գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը: Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցք կառուցելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն, բեռնափոխադրումների գինը կնվազի»: Ընդ որում, նա նշել է, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»: Նախարարը նաև ասել է, որ այս շաբաթվա վերջին Թեհրան կայցելի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Դա կլինի պատմական այց»,- ասել է նա: