Ադրբեջան–Թուրքիա ռազմական դաշինքի ստեղծումը կփոխի Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական դաշինքի մասին լուրերն արդեն մի քանի տարի պտտվում են օդում։ Դեռևս 2014թ.–ին Էրդողանը Բաքու այցի ընթացքում առաջարկել է Իլհամ Ալիևին կնքել ռազմական միություն, սակայնդ Արդբեջանի նախագահն որոշել է այդ հարցը հետաձգել։
Ալիևի լոգիկան հասկանալի է։ ՀՀ–ը մտնում է ՌԴ–ի հետ ռազմական դաշինքի ու ՀԱՊԿ–ի կազմի մեջ ու հույս կարող է դնել ՌԴ–ի ռազմական օգնության վրա։ Ադրբեջանը, սակայն, Թուրքիայի հետ չունի ռազմական դաշինք ու Ադրբեջանին սպառալիքի դեպքում Անկարան չի կարող այդ Ադրկովկասյան երկիր զորքեր ուղարկել, փոխանցում է pravda.ru կայքը։
Պաշտոնական Բաքուն հասկանում է, որ եթե Ադրբեջանը վերածվի Թուրքիայի զորքերի տեղակայման պլացդարմի, որը ՆԱՏՕ–ի անդամ է, խոսքը կարող է գնալ արդեն ՌԴ–ի սահմանների մոտ Դաշինքի զորքերի ներկայության մասին։ Դա կարող է հանգեցնել Կրեմլի դժգոհությանն ու Մոսկվան կարող է խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը։
Այս պահին ՌԴ–ը հստակ հայտարարում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Սակայն Ադրբեջան–Թուրքիա ռազմական դաշինքի դեպքում Մոսկվան կարող է փոխել իր դիրքորոշումն Լեռնայի Ղարաբաղի հարցում` Աբխազիայի ու Հարավային Օսիայի օրինակով, որի անկախությունն Մոսկվան ճանաչել է։