20.04.2025
Հայկական կողմը կիրառել է «մարտական» ԱԹՍ-ներ․ Ադրբեջանի ՊՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը դատապարտել է Ղարաբաղում Ադրբեջանական զինուժի իրականացրած հրթիռակոծությունը

ՌԴ ԱԳՆ շենքը
ՌԴ ԱԳՆ շենքը

Մայիսի 15-ին ադրբեջանական հրթիռով խոցված ռազմական օբյեկտի բնույթի, վնասվելու աստիճանի ու զոհերի առկայության վերաբերյալ տվյալներն իրարամերժ են: Այս մասին է հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն՝ միջադեպի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին տված մեկնաբանությունում:


«ՌԴ-ն որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է կրակի դադարեցման ռեժիմի բոլոր խախտումներն ու կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր միջոցները հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»,- ասվում է մեկնաբանությունում:


ՊԲ հաղորդագրության համաձայն, մայիսի 15-ին, շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի հետեւանքով մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:


Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, երկրի զինուժը թիրախավորել էր «Օսա» զենիթահրթիռային համալիր:

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, կոլաժ՝ VERELQ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար