20.04.2025
Էրդողան. ԲԹԿ երկաթուղին շահագործման կհանձնվի մի քանի ամսվա ընթացքում
prev Նախորդ նորություն

Հնարավոր է՝ Ադրբեջանում մահապատիժը վերականգնվի

Ադրբեջանում հնարավոր է մահապատիժի վերականգնում առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, հայտնում է haqqin.az-ը:

Պատգամավորի խոսքով՝ չնայած Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիային, հարկ է ուշադրություն դարձնել, որ երկիրը պատերազմական վիճակում է: Պատգամավորը խնդրել է այս հարցը քննարկել ճյուղային կոմիտեներում:

«Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք կարող ենք մահապատիժը վերականգնել առանձնապես ծանր հանցագործությունների եւ պետության դեմ հանցագործությունների համար»,- ասել է Հասանգուլիեւը:

Նշենք, որ նկատի է առնվում Պետական անվտանգության ծառայության կողմից բացահայտված Հայաստանի կողմից հավաքագրված զինծառայողների խումբը, որը, իբր, Բաքվի հասարակական վայրերում ահաբեկչություններ էր նախապատրաստում:

Հայկական կողմը կիրառել է «մարտական» ԱԹՍ-ներ․ Ադրբեջանի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար