19.04.2025
Պետությունը, որը հրաժարվում է իր քաղաքացուց, ըստ էության մեռած է. Գևորգյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից. Սարգսյան

Կարծում եմ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

"Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում:

Ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը",- գրել է քաղաքագետը:


 


 


 

Չի կարելի փոշիացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ամրագրված իրավունքը. Օսկանյանը Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար