26.11.2024
Պեսկով. Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վաշինգտոնը շարունակելու է աչք փակել Թուրքիայի ներքին գործընթացների վրա

Վաշինգտոնը շարունակելու է աչք փակել Թուրքիայի ներքին գործընթացների վրա, քանի որ հետաքրքրված է այդ երկրով որպես տարածաշրջանային գործընկերոջ: Այդ մասին հայտարարել է Նյու-Յորքից Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Սթիվեն Քուկը: Նա առաջարակում է ԱՄՆ-ի հարցադրում անել, արդյոք այդքան վստահելի գործընկեր է այսօրվա Անկարան:

Փորձագետը նշել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունն Իսլամական պետության դեմ պայքարի մեջ, իրավիճակն Իրաքում, Սիրիայում և Մերձավոր Արրևելքում Թուրքիայի աշխարհագրական դիրքն ԱՄՆ-ի համար հատուկ կարևորություն է ստանում: Ըստ նրա, ամերիկացի պաշտոնյաները շարունակում էին լռել՝չնայած Թուրքիայի իշխանությունների բացահայտ բռնատիրական կառավարմանը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի և ԻՊ-ի դեմ գորխող կոալիցիայի ռազմա-օդային ուժերը գտնվում են Ինջերլիք ռազմակայանում:Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար շատ թանկ կլնի Ռաքայի և իրաքյան Մոսուլի ուղղությամբ գործողությունների իրականացումը Միացյալ Արաբական էմիրությունների, Քուվեյթի, Քաթարի կամ Միջերկրական ծովից կամ Պարսից ծոցից գործողությունների իրականացումը:Քուկը հավելել է, որ իրենց ցանկությամբ ամերիկացիները չեն լքելու Ինջերլիքը՝անգամ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո: