23.04.2025
Փոխվարչապետ. Ամբողջ զինտեխնիկան գտնվում է Թուրքիայի ԶՈւ-ի վերահսկողության տակ
prev Նախորդ նորություն

Պեսկով. Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռէջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի օգոստոսի առաջին տասնօրյակում: Հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վերջինիս խոսքով, քաղաքը, որտեղ տեղի կունենա հանդիպումը, ինչպես նաև դրա կոնկրետ ժամկետը դեռ չեն հստակեցվել.
«Այժմ դիվանագիտական խողովակներով նախապատրաստվում և քննարկվում է Պուտին-Էրդողան հանդիպումը», — ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է խոսնակը:

Միևնույն ժամանակ նա հերքել է տեղեկությունը, թե ՌԴ և Թուրքիայի նախագահները հնարավոր է հանդիպեն Բաքվում: Պեսկովը նշել է, որ Բաքվում նախատեսված է եռակողմ հանդիպում ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ:

Հիշեցնենք, հուլիսի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, որի ժամանակ կողմերը համաձայնվել են հանդիպել առաջիկայում:
Փորձագետ. Վաշինգտոնը շարունակելու է աչք փակել Թուրքիայի ներքին գործընթացների վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան