8.06.2023
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում. Գրիգորյան

Տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Ադրբեջանական և թուրքական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Փոխվարչապետը նաև մանրամասներ է հայտնել երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների հստակեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներից:


«Վերահաստատում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաև, որ ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ:


Երկաթգծի հետ կապված՝ այս պահին քննարկվում են բացառապես Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի ուղիների վերականգնման և դրանց շահագործման հերթականության, ժամանակացույցի հարցերը: Ավտոմոբիլային կոնկրետ ուղիների և անվտանգության կազմակերպման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են»,- պատասխանել է Գրիգորյանը:


 


 

Հայաստանի և Ռուսաստանի  իրավապահ մարմինները միմյանց կտրամադրեն տեղեկատվություն
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո