24.11.2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
prev Նախորդ նորություն

Ի՞նչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով. Արսեն Բաբայան

Հայտնի Pegasus-ի մասին այս օրերին շատ խոսվեց. իշխանությունը, ինչպես գիտեք, միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ ամենահզոր ու ամենաանմարդկային կիբեր զենքը կիրառեց ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հիմա ներկայացնեմ, թե ինչ եղանակներով է իշխանությունը զոհի հեռախոսը վարակում Pegasus-ով:


1) Սովորական հեռախոսազանգով: Նույնիսկ առանց այդ հեռախոսազանգին պատասխանելու, չպատասխանված զանգի միջոցով, օպերատորի օգտագործմամբ Pegasus-ի ծրագիրը տեղադրվում է հեռախոսի սարքում: Այն անհնար է ջնջել անգամ հեռախոս սարքի ամբողջական ֆորմատի դեպքում:


2) SMS-ի միջոցով: Ամենասովորական SMS-ն ուղարկելով, օպերատորի օգտագործմամբ, անկախ այն հանգամանքից դուք կբացեք այդ SMS-ը, թե առանց բացելու կջնջեք: SMS-ը հենց հասավ ձեր հեռախոսի սարքին՝ վերջ, սարքը վարակված է:


3) Նույն գործողությունները, որոնք նկարագրված են 1-ին և 2-րդ կետերում, կատարվում է WhatsApp հավելվածի միջոցով:


Այս ամբողջ տեղեկությունը հրապարակված է միջազգային մամուլում և google-ի որոնմամբ շատ հեշտությամբ կարող եք կարդալ դրանք:


Ի դեպ, սրա դեմ պայքարի համար գոյություն չունի որևէ իրական անտիվիրուս կամ որևէ այլ համակարգ: Բայց 99 տոկոսվ պաշտպանվել հնարավոր է:


Հետագայում պաշտպանվելու մասին էլ կխոսեմ, բայց միանգամից ասեմ, որ դա պատվաստումը չէ»: