25.03.2025
ՌԴ-ն բացասաբար է վերաբերում ԱՄՆ-ի կազմակերպած «Ժողովրդավարության գագաթնաժողովին». Պեսկով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Սալոնիկում. ՀՀ դեսպանություն

Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում: Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:


Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով:


«Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք են հրահրել նույն ուժերը նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- նշել են դեսպանությունից:


 


 


 

ԱՄՆ ժողովրդավարությունների գագաթնաժողովի մտահղացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար