27.11.2024
Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ճակատագրի նվեր է Ալիևի համար. Էդգար Ղազարյան

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ է ստեղծվել միայն այն ժամանակ, երբ նախարարի պաշտոնը զբաղեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանը, այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել իրադարձությունների այս շղթային։


Նրա խոսքով՝ կա «պետական դավաճանություն» հասկացության հստակ սահմանում, ըստ որի՝ թշնամու հետ ուղիղ կապի հաստատումը պետական դավաճանություն է։ «Ստացվում է, որ պաշտպանության նախարարը, որը համախմբված ռազմական և պետական գաղտնիքի կրողն է, ոչ հրապարակային, ուղիղ կապ է ունենալու թշնամական պետության պաշտպանության նախարարի հետ», - հայտարարեց նա՝ հիշեցնելով Փաշինյան-Ալիև ուղիղ կապի առկայությունը, որի մասին հայտարարել էր ինքը վարչապետը:


Ղազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը տվել է մի շարք հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք վկայում են, պետական դավաճանության մասին: Խոսքը նաև ականապատ դաշտերի քարտեզները ադրբեջանական կողմին հանձնելու մասին է, և Սյունիքում զորքեր քաշելու հրամանի և շատ այլ բաների մասին։ Ընդդիմադիրը վստահ է, որ ԱԱԾ-ն արդեն բավականաչափ նյութ ունի կատարված պետական դավաճանության մասին։


Ավելին, Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսը, նրա հնչեցրած թեզերն ու նրա ընդհանուր վիճակը իսկական նվեր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Սոչիի հանդիպման նախօրեին։ «Հիշելով, թե ինչպես նրա հետ բանակցություններ են վարել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես մինչ այդ հոր հետ բանակցություններ է վարել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Իլհամ Ալիեւը հասկանում է, որ նիկոլ Փաշինյանը իր համար պարզապես ճակատագրի նվեր», - ասել է Ղազարյանը: