22.04.2025
Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՄԻՊ-ն իրազեկում է
prev Նախորդ նորություն

Հայաստանում Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման դեպքեր են գրանցվում. Apple-ը զգուշացնում է

Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը։


Pegasus-ը իսրայելական NSO Group ընկերության արտադրանքն է, որը մշակում էր կիբերլրտեսման ծրագրեր։ Այն  թույլ է տալիս հաճախորդներին իմանալով պոտենցիալ թիրախի միայն հեռախոսի համար, Pegasus ծրագիրը ներդնել նրա հեռախոսի մեջ։ Pegasus-ը օգտագործողներին տալիս է հնարավորություն կառավարել հեռախոսը եւ ստանալ հասանելիություն վերջինիս տվյալների հանդեպ։ Այն հետեւում է վարակված հեռախոսի ամեն մի գործողությանը, նրան հասանելի է դառնում ողջ գրագրությունը, որոնողական հայտերը, եւ նույնիսկ գաղտնաբառերը փոխանցում է հաճախորդին։ Բացի դրանից, ծրագիրը հաճախորդին հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ վարակված հեռախոսի միկրոֆոնի եւ տեսախցիկի հանդեպ, հեռախոսը դարձնելով ձայնագրող սարք, որը «զոհը» մշտապես կրում է իր հետ։


Ավելի վաղ Amnesty International-ից հայտարարել էին, որ ծրագիրն այնպես է կառուցված, որ ցանցահենները, վարակելով սարքը, ադմինիստրատորի իրավունքներ են ձեռք բերում սարքի հանդեպ եւ դրա շնորհիվ ամեն բան կարող են անել:


 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան