24.11.2024
«Դրոյի գործ»-ով ցմահ ազատազրկված Արսեն Արծրունին ազատ է արձակվել
prev Նախորդ նորություն

Փաշինյանի որդին Իսրայելի համար հավաքագրելու է ՏՏ ոլորտի հայ մասնագետներ. yerkirmedia.am

Իսրայելական Webiz ընկերությունը պատրաստվում է իրենց երկրի ներսում ծրագրավորողների պակասը լրացնելու համար մասնաճյուղ բացել Երևանում: Իսրայելական nocamels.com կայքը հայտնում է, որ որպես մենեջեր հավաքագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Հայկական մասնաճյուղը կղեկավարվի իսրայելական թիմի կողմից. գրում է  yerkirmedia.am-ը:


Ընկերությունը ծրագրավորողներ է հավաքագրում է ինչպես իր վերապատրաստման ծրագրերի մասնակիցներից, այնպես էլ ավագ ծրագրավորողների: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրմամբ և վերապատրաստման կենտրոնի բացումից հետո մոտ 200 վրացի առաջատար մասնագետ պաշտոններ է ստացել իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերություններում:


Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին նվազեցնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:


Այսպիսով, Փաշինյան կրտսերը, որն ամիսներ առաջ Երևանի կենտրոնական գարեջրատներից մեկում գարեջուր էր վաճառում, հավաքագրելու է իսրաելական ընկերության համար ՏՏ ոլորտի հայ մասնագետներ: