26.11.2024
ՀՀ և Սինգապուրի նախագահները քննարկել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգը
prev Նախորդ նորություն

Պետություն, ո՞ւր ես. Աշոտյանը հրապարակել է ԵԽ զեկուցողների համատեղ հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

"1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։

2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։

3. Հիշատակվում Ադրբեջանում պահվող եւ վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։

4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարեւորությունը։

5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։

Տեքստին կարող եք ծանոթանալ նկարից։
Հ.Գ. Աու, պետություն, ու՞ր ես…",- գրել է նա՝ կից հրապարակելով փաստաթուղթը: