26.11.2024
Երևանը խոսում է Մոսկվայի հետ գերիների վերադարձին աջակցելու հարցի մասին. դեսպան
prev Նախորդ նորություն

Մեր առաջնահերթ պարտությունը հանրային դիվանագիտության բացակայության պատճառով է. Զեյթունցյան

Մեր առաջնահերթ պարտությունը հանրային դիվանագիտության բացակայության պատճառով է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զառա Զեյթունցյանը:


«Քանի հայ «օլիգարխիկները» խաչեր են տնկում ու հերթական եկեղեցին կառուցում, մեր հարևանները միլիոններ են ծախսում աշխարհի բոլոր հարթակներում իրենց ներկայությունը ապահովելու համար։ Ինչո՞ւ ենք մենք բացակա։ Նախ՝ ուղղորդող կառույց կամ անհատ չկա, որ ասեն՝ ցավդ տանեմ, էս հերթական եկեղեցին կառուցելու փոխարեն, արի մեղքերդ քավի՝ Անգլիայում լոբբինգ անելու բան կա։ Երկրորդ՝ հարցական է, կանի թե ոչ, որովհետև արդյունքը շոշափելի չէ՝ չի կարող թոռնիկին տանի ասի տես՝ պապդ նիժնիում կամ Գերմանիայի մի կորած քաղաքում ինչ եկեղեցի ա կառուցել կամ խաչքար ա դրել քաղաքային այգում։


Այ էսպիսի գավառամիտ ազգ ենք, դրա համար էլ էս վիճակում ենք։ Ներքևները չեն կարող ու խելք չունեն, վերևները հա՛մ խելք չունեն, հա՛մ չգիտեն, որ խելք չունեն, հա՛մ չեն ուզում»,- գրել է նա։