25.11.2024
ԱԺ քաղաքական մեծամասնությունը քննարկում է 2022 թվականի պետական բյուջեն
prev Նախորդ նորություն

Երևանը խոսում է Մոսկվայի հետ գերիների վերադարձին աջակցելու հարցի մասին. դեսպան

Երեւանը շարունակում է Մոսկվայի հետ խոսել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում՝ գերիներին վերադարձնելու աջակցության հետ կապված: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։


«Այդ հարցը դրված է, եւ մենք այդ մասին խոսում ենք», - ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երեւանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է սահմանային վերջին միջադեպի ժամանակ գերեվարված Հայաստանի քաղաքացիների վերադարձին աջակցելու հարցը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր 13 գերիների մասին, ևս 24 զինծառայողների ճակատագիրն անհայտ է: