23.07.2025
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
prev Նախորդ նորություն

Դեսպանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:


Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:


 

Սարգսյանն ու Փաշինյանը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը