25.11.2024
Սա ՀՀ֊նը ՌԴ֊ից ամեն գնով պոկելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր է լուծում. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Դավադրության շարունակությունն է՝ այս անգամ էլ զոհելով Սյունիքը. Իշխանյան

Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ․․․Եվ նույնիսկ` ինչո՞ւ այսօր, և ոչ թե երեկ։ Այս մասին գրում է քաղաքագետ Ավետիք Իշխանյանը:


"Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե սրան գումարենք նաև ԱԺԲ կոչվածի հակառուսական «հզոր» հանրահավաքը ՌԴ դեսպանատան առջև, երբ այլ հանրահավաքների ժամանակ տասնյակ ցուցարարներ են ձերբակալվում, ապա․․

Ապա մտածում ես հերթական դավադրության, կամ դավադրության շարունակության մասին՝ այս անգամ էլ զոհելով Սյունիքը",- գրել է քաղաքագետը։