Սա ՀՀ֊նը ՌԴ֊ից ամեն գնով պոկելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր է լուծում. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է, կոնկրետ սցենար է.
"Արշակին (արդեն նախկին ՊՆ Արշակ Կարապետյան- խմբ.) ասվել է լարվածության մասին ու որ հայկական կողմը անհրաժեշտ չափ չպիտի դիմադրի, պիտի զիջեն։ Արշակը հավանաբար չի համաձայնվել, քանի որ կարող էր խնդիրը լուծել։
Սրանք որոշել են հանեն Արշակին, որ նախ` մի կողմից երաշխավորված զիջում անեն Ալիևին, ոնց խոստացվել է և, մյուս կողմից` քանի որ ռազմական գործողությունը տարածվում է ՀՀ սահմաններից ներս, կռվի մեջ մտցնեն ՌԴ -նը, ինչը իրենց տերերի` թուրքերի ու բրիտների նպատակն էր։ Արդյունքում խաղաղապահները Արցախում և ՌԴ֊ն ՀՀ֊ում վատ վիճակում են հայտնվում։
Սա ՀՀ֊նը ՌԴ֊ից ամեն գնով պոկելու, ներհասարակական շերտերում սուր հակառուսականություն տարածելու, միգուցե ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր է լուծում։
Բայց հիշեք, որ մեծ քաղաքականության մեջ մուտիլովշիկները իրենց իսկ մուտիլովկեքի պատճառով վերջում շատ ծանր ավարտ են ունենում։
Հիշեք խնդիրը Երևանում է նստած",- գրում է քաղաքագետը։