21.04.2025
ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը շարունակում է աճ գրանցել Արցախում. 103 նոր դեպք մեկ օրում

Նոյեմբերի 10-ին կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 156 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


Արձանագրվել է 2 մահվան դեպք: Հիվանդներից 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: 64-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 487 քաղաքացու հետազոտություն, որից 2 979-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 

Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման արդյունքներով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար