25.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին
prev Նախորդ նորություն

Շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը խորհրդարանում

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը:


Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:


Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք եւ վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:


Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարապետությանը զուգահեռ տեսնում ենք վանդալիզմի դրսեւորումներ, ոչնչացվում են հայկական պատմամշակութային օջախներ: «Այդ քայլերի մեր հակաքայլը ձեր մայրաքաղաքում կանգնած այն շենքերն են, որոնք հեղինակել են հենց նույն շուշեցի ճարտարապետները»,- ասել է պատգամավորը:


Ցուցադրությանը ծանոթացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ հայ ճարտարապետների ջանքերով ստեղծվել է ադրբեջանական ճարտարապետական ոճը, որը մինչ այդ գոյություն չի ունեցել: