24.11.2024
Վաղը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
prev Նախորդ նորություն

Առողջապահության բնագավառի ծախսերը 2022 թվականին կավելանան 4,7 տոկոսով

ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված աղողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնագավառի ֆինանսավորումը 2022-ին կկազմի շուրջ 120 մլրդ դրամ: Ոլորտին ուղղվող ծախսերն ընթացիկ տարվա համեմատ կավելանան 4.7 տոկոսով:

Նշվել է, որ հաշվի առնելով 2020-2021թթ. համավարակով պայմանավորված առողջապահության համակարգի համաշխարհային արդի մարտահրավերները՝ գումարներն առաջնահերթ ուղղվելու են վերջինիս դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, հանրությանը պատվաստանյութերով ապահովմանը, առողջապահական համակարգի ռիսկերին արագ եւ համարժեք արձագանքմանը: