25.11.2024
Ծայրահեղ ծանր Covid-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք
prev Նախորդ նորություն

Արթուր Ղազինյանը հոբելյանական՝ տասներորդ անգամ էլ չընտրվեց

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:


Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:


Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:


ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:


Անդրանիկ Քոչարյանը հորդորել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացնել նոր թեկնածուի: Խնդիրն առաջիկայում լուծում կգտնի օրենսդրական ճանապարհով:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:


Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին: