25.11.2024
Զուգահեռ իրականություն. Գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձերը 120% կբարձրանա
prev Նախորդ նորություն

Ծայրահեղ ծանր Covid-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք

Վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

"Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:

Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19",- գրել է Մուրադյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա էր մահացել: