24.11.2024
«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր շտամերից. Գինցբուրգ
prev Նախորդ նորություն

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել ճանաչել Հայաստանի կողմից տրված COVID սերտիֆիկատները

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:


Ինչպես փոխանցում է EUReporter-ը, որոշման արդյունքում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կմիանան ԵՄ համակարգին, և նրանց տրամադրած վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչև թվային վկայագիրը:


Միևնույն ժամանակ Հայաստանն ու ՄԹ-ն համաձայնել են ճանաչել ԵՄ թվային վկայագրերը եվրոպական երկրներից ճանապարհորդների ընդունելիս:


Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դիդիե Ռեյնդերսի՝ ներկայում 4 մայրցամաք ներկայացնող 45 երկիր միացած են թվային Քովիդ-վկայագրի համակարգին: