10.09.2026
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը կընդունի քաղաքացիներին ոչ աշխատանքային օրերին
prev Նախորդ նորություն

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր շտամերից. Գինցբուրգ

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր տարբերակներից, այդ թվում՝ «դելտա» շտամից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Համալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։


Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Դելտա» շտամի նոր AY.4.2 տարբերակով վարակման երեք դեպք է հայտնաբերվել Մոսկվայում եւ Մերձմոսկվայում:


««Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ է բոլոր տարբերակների դեմ, ոչ մի տարբերակ չի դարձել համաճարակային տեսանկյունից ավելի նշանակալի, քան նախնական տարբերակը»,-ասել է Գինցբուրգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Սպուտնիկ V»-ն արդյունավետ կլինի դելտա շտամի նոր տարբերակի դեմ:


Նա նշել է, որ «դելտայի» նոր տարբերակները մշտապես հայտնվում են։


Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKHSA) հայտնել էր, որ AY․4.2 մուտացիան կարող է տարբերվել «դելտայի» համեմատ տարածման ավելի բարձր տեմպերով:


 

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել ճանաչել Հայաստանի կողմից տրված COVID սերտիֆիկատները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ