14.10.2024
Հակառակորդը արձակել է անկանոն բնույթի կրակոցներ
prev Նախորդ նորություն

Շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց: Իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ արդարադատության նախարարին հրավիրել են Իրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ