10.10.2024
Շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ
prev Նախորդ նորություն

ՀՀ արդարադատության նախարարին հրավիրել են Իրան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, և որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թևակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ:

ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:
Աշոտյան. Չկա փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները