14.10.2024
ՀՀ արդարադատության նախարարին հրավիրել են Իրան
prev Նախորդ նորություն

Աշոտյան. Չկա փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը

«Չկա այնպիսի մի փաստաթուղթ, որը հերքում կամ հարցականի տակ է դնում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերլուծաբանների պնդումները, որ այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը չի բխում հայկական կողմի շահերից և ավելի վատն է, քան նախորդները:

Աշոտյանի խոսքով, Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ այսօր էլ՝ Սերժ Սարգսյանը, գնացել են բանակցությունների ճանապարհով, իսկ բանակցությունները ենթադրում են, որ ինչ-որ բան պետք է զիջես՝ չանցնելով, իհարկե, «կարմիր գիծը»:

«Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները հատկապես, ղարաբաղյան հարցում չեն կարող և չեն գնալու այնպիսի զիջումների, որոնք հարցականի տակ կդնեն ԼՂՀ պետության գոյությունը: Չկա այնպիսի փաստաթուղթ, որը հերքում է կամ հարցականի տակ է դնում ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության իրավունքը, պլեբեսցիտը, ռեֆերենդումը, ինչպես ուզում եք կոչեք, և ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը: Մադրիդյան հայտնի երեք սկզբունքների մեջ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է դրված, որը Հայաստանի համար այն սրբության սրբոցն է, որը, բնականաբար, պայմանավորելու է հայկական կողմի բանակցային դիրքերը»,- ասել է նա:

Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի՝ այսօր բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթը, որը պայմանականորեն անվանում են «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան», որը ենթադրում է յոթ շրջաններից առնվազն հինգի վերադարձ:
ԼՂՀ ՊՆ. Շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ