19.04.2025
ԱՄՆ Սենատում առաջարկում են 2 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են. Նազելի Բաղդասարյան

Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ նրանք անցնում են բուժզննում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:


«Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են, մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»,- հայտնել է պատգամավորը:


Հայ գերիների հերթական խմբի ինքնաթիռը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վայրէջք է կատարել Երեւանում։ Հայրենիք են վերադարձվել հանրապետության հինգ քաղաքացիներ։ Մարդասիրական առաքելությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ:


Ավելի վաղ Բաքվից հայ գերիների վերադարձի հարցում ջանքեր էին գործադրում Ռուսաստանն ու Վրաստանը։


Վերջին անգամ գերիները Երեւանին են վերադարձվել սեպտեմբերի 7-ին։ Այդ ժամանակ հայրենիք են վերադարձել Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոզյանը։ Երկու զինծառայողներն էլ հուլիսի 14-ի լուսաբացին մոլորվել են Սյունիքի մարզի Սեւ լիճ շրջանում: Նրանց փոխանակել են ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւի հետ, որը օգոստոսի վերջին ներթափանցել էր Ղարաբաղի Մարտակերտի տներից մեկը եւ ձերբակալվել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից:


Հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզներ՝ գերիների դիմաց:


 


 


 

Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար