3.08.2025
Ստամբուլի քաղաքապետը՝ Պուտինի և Էրդողանի անձնական համակրանքի մասին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են հատուկ գործողության ընթացքում

Ֆրանսիայում Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին ձերբակալել են այսպես կոչված «ռուսական մաֆիայի» հանցավոր ցանցի ոչնչացման հատուկ գործողության ընթացքում: Այս մասին ասված է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիան»։


Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները եղել են այն խմբավորումների անդամներ, որոնք զբաղվել են մաքսանենգ ծխախոտի եւ գողացված ավտոմեքենաների առեւտրով: «Կանխվել է անդրազգային հանցավոր կառույցի գործունեությունը, որը զբաղվել է ծխախոտի եւ գողացված ավտոմեքենաների անօրինական շրջանառությամբ», – ասված է հայտարարության մեջ:


Նշվում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37 մարդ և կատարվել է 61 խուզարկություն։ Հատուկ գործողության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Պուտինը կարեւորել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան