24.11.2024
Ֆրանսիայում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են հատուկ գործողության ընթացքում
prev Նախորդ նորություն

Պուտինը կարեւորել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով, համապատասխան ուղերձը հրապարակվել Է Կրեմլի կայքում:


«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իրապես դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում», - ասված է ուղերձում:


Պուտինը կարևոր է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:


«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտա նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը», - հավելել Է նախագահը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին: