Ստամբուլի քաղաքապետը՝ Պուտինի և Էրդողանի անձնական համակրանքի մասին
Ստամբուլի քաղաքապետը եւ Թուրքիայի ապագա նախագահական ընտրարշավի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Էքրեմ Իմամօղլուն, մեկնաբանել է ռուս-թուրքական հարաբերությունների կախվածությունը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական համակրանքից:
«Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները չեն կարող սահմանափակվել միայն այդ երկրների նախագահների կողմից։ Մեր հարաբերություններին ավելի քան 500 տարեկան են։ Եվ եթե այսօր մեր նախագահների միջև անձնական լավ հարաբերություններ կան, դա օգտակար է։ Բայց մենք ոչինչ չենք կորցնի նախագահների փոփոխությունից, գուցե նույնիսկ նոր հնարավորություններ բացվեն։
Ամեն դեպքում մենք հարեւաններ ենք, եւ երկու երկրներն էլ կարեւոր խաղացողներ են այդ տարածաշրջանում: Այդ պատճառով մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք, եւ մենք լավ հարաբերություններ ունենք, եւ դրանք կարող են միայն ավելի լավ լինել, եթե երկու երկրների նախագահների միջեւ անձնական լավ հարաբերություններ կան։ Բայց եթե վերջինս չլինի, դա, միևնույն է, չի խանգարի երկկողմ հարաբերություններին», - հայտարարել է Իմամօղլուն ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։