24.11.2024
Մեր երկրների միջև հաստատվել է արդյունավետ երկխոսություն. Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են հայ գերիների անհապաղ ազատ արձակումը

Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարները հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլգանեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում, որը համապատասխանում է Եվրոպական միության դիրքորոշմանը՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում խաղաղ բանակցությունների շարունակմանը: Այս համատեքստում կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը», - ասել է Միրզոյանը։


Միրզոյանը նշել է, որ Նյու Յորքում կայացած հանդիպումների ժամանակ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բոլոր հայտնի սկզբունքների հիման վրա։


Նախարարը նաեւ նշել է, որ Յակուբ Կուլգանեկի հետ զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հումանիտար հարցեր:


«Մենք մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների խնդրի մասին եւ կոչ ենք արել անհապաղ ազատ արձակել նրանց», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: